Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սիրո դավանություն

Սիրո դավանություն
08.09.2024 | 08:11

«Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Եւ Նա նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ եւ քո ամբողջ մըտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. 10: 25-27):

Աստծո սերը փրկություն է, եւ Աստծուն սիրելով միայն մարդ կարող է իրական սիրով սիրել իր նմանին, քանզի մարդկային սերը շահախընդիր է, պակասող, իսկ աստվածայինը` անշահախնդիր եւ ավելացող:

Պողոս առաքյալը որպեսզի ցույց տա, թե ինչ է սերը, ստորոգելիներով է մոտենում. «Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթ. 13:4-7) եւ վերջապես իրական սիրո դրսեւորումն է Քրիստոսի գալուստը, ով մեր փրկության համար բազում տառապանքներ կրեց, չարչարվեց, խաչվեց եւ երրորդ օրը Հարություն առավ` այսպիսով ցույց տալով մարդկային ցեղին զոհողության եւ հոգու փրկության անկրկնելի ուղին:

Սիրիր ընկերոջդ քո անձի պես, - ասում է Տերը, ասել է թե` քեզ քո ընկերոջ մեջ տես, նրա սխալները` քոնը համարիր եւ հանուն այդ սիրո ձե՛ռք մեկնիր, օգնի՛ր, որպեսզի ազատվի շեղ ճանապարհից, սրտանց, առանց նախանձի սիրիր, ուրախացիր նրա ձեռքբերումներով, հաջողություններով եւ կարեկցիր, օգնիր նեղության եւ տխրության ժամանակ: Միայն ճշմարիտ քրիստոնյա մարդը կարող է լինել անշահախնդիր ընկեր, բարեկամ, հարազատ: Բոլոր մարդիկ էլ կարոտ են եւ կարիքն ունեն լավ ընկերոջ, բարեկամի, հարազատի, բայց շատ քչերն են, որ ձըգտում են լինել լավը: Նյութախոնարհ աշխարհում մարդ արարածը շատ հաճախ դրամն ու հարստությունը գերադասում է Աստծուց եւ նյութը` ընկերոջից, որից առաջ են գալիս բազում խռովություններ, դժվարություններ…

Քրիստոնյան պետք է իմանա երեք բան.

1. Աստծուն չճանաչող մարդու համար կարողությունների եւ պարտավորությունների վերին շեմ հանդիսացող Ոսկի կանոնը այն ամենացածր աստիճանն է, որտեղից քրիստոնյան պետք է սկսի իր նմանին իր անձի պես սիրելու փորձառությունը:

2. Նախաձեռնողը պետք է միշտ լինի ինքը` չսպասելով եղբորը եւ չակնկալելով նրանից փոխադարձը:

3. Պետք է հստակեցնի իր համար «իսկ ո՞վ է իմ ընկերը» հարցի պատասխանը. կարծում ենք առաջադրանքի կատարումը առավել դյուրին կդառնա, եթե չմոռանանք. «Չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ ողջունում են իրենց հարազատներին», նաեւ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին»:

Ընկերոջը սիրելու մասին Հիսուս ասում է. «Եթե սիրեք իրար, բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք» Հովհ.13;35, իսկ Աստծուն սիրելու մասին ասում է.«Ով իմ պատվիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է» Հովհ.14;20:

Մարդը մարդու համար կարող է թշնամի լինել, բայց օտար չէ, Աստծո համար` առավել եւս, մարդուն, ու մարդկայինին ընդհանրապես, օտար է Չարը` ողջ գոյավորի, արարչության, Կյանքի ու Սիրո թշնամին:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4068

Մեկնաբանություններ